Ռումինիայի Հայոց Միություն

Ռումինիայի Հայոց Միությունը (ՌՀՄ) հիմնադրվել է 1919թ. հունվարի 25-ին և մեծ դեր խաղացել հատկապես Ցեղասպանությունից փրկված և Ռումինիա հասած հայերի կյանքում։ Քաղաքական իրավիճակով պայմանավորված՝ կազմակերպությունը դադարեցրեց իր գոյությունը 1948թ.։
1989թ․ դեկտեմբերյան հեղափոխությունից շատ չանցած՝ 1990թ․ փետրվարի 8-ին, ռումինահայ համայնքի անդամները վերակազմավորեցին Ռումինիայի Հայոց Միությունը, իսկ նախագահ ընտրվեց Վարուժան Ոսկանյանը։ 
Այսօր ՌՀՄ-ն ունի 14 մասնաճյուղ։

Ռումինիայի Հայոց Միության անդամ կամ համակիր անդամ դառնալու համար խնդրում ենք լրացնել համապատասխան դիմումը և հանձնել այն ՌՀՄ համապատասխան մասնաճյուղ։

ՌՀՄ անդամ (Դիմում-1)
ՌՀՄ համակիր-անդամ (Դիմում-2)