Aragatsă yerkniț iceats siro tsov,
Parir yerkinq, parir yerkir, parir hogh,
Tsiranatun tsitsaghneriț zartni togh,
Amen hayi sărtum mi șogh hoqetogh.
Miasnutyan șurjpar bărnenq miakan,
Linenq ănker, linenq yehpayr, barekam,
Aragatsi langerin tsov tsovananq,
Darnanq bari, darnanq zoregh, uj darnanq.
Dzerqă imn e, dzerqă qonn e, pară mer,
Hoghă imn e, hoghă qonn e, huysă mer,
Tarin hayi anmekin e, dară mer,
Mută imn e, mută qonn e, luysă mer.
Miasnutyan șurjpar bărnenq miakan,
Hayă hayin ănker, yehpayr, barekam,
Aragatsi langerin tsov tsovananq,
Darnanq bari, darnanq zoregh, uj darnanq. |
Արագածը երկնից իջած սիրո ծով,
Պարիր երկինք, պարիր երկիր, պարիր հող,
Ծիրանատուն ծիծաղներից զարթնի թող,
Ամեն հայի սրտում մի շող հոգեթող:
Միասնության շուրջպար բռնենք միական,
Լինենք ընկեր, լինենք եղբայր, բարեկամ,
Արագածի լանջերին ծով ծովանանք,
Դառնանք բարի, դառնանք զորեղ, ուժ դառնանք։
Ձեռքը իմն է, ձեռքը քոնն է, պարը՝ մեր,
Հոգսը իմն է, հոգսը քոնն է, հույսը՝ մեր,
Տարին հայի անմեկին է, դարը՝ մեր,
Մութը իմն է, մութը քոնն է, լույսը՝ մեր:
Միասնության շուրջպար բռնենք միական,
Հայը հային ընկեր, եղբայր, բարեկամ,
Արագածի լանջերին ծով ծովանանք,
Դառնանք բարի, դառնանք զորեղ, ուժ դառնանք։ |